Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱԽ քարտուղարի հրաժարականի հինգ պատճառները

ԱԽ քարտուղարի հրաժարականի հինգ պատճառները
26.04.2014 | 12:42

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իր հրաժարականը հայտարարելով՝ Արթուր Բաղդասարյանը ասաց, որ հիմք է ընդունում ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշումը, և համոզված է, որ իր հրաժարականը փաստարկված որոշում է՝ ելնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից ու զարգացումներից: «Մեր քաղխորհրդի որոշման մեջ սպառիչ շարադրված են դրդապատճառները, որոնցից ելնելով ՕԵԿ-ը նպատակահարմար չգտավ քաղաքական կոալիցիայի մաս կազմել: Ես կառանձնացնեի հինգ հիմնական դրդապատճառներ. 1-ին՝ ՀՀ նախագահի հայտարարությունը ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի նիստում, որ ինքն այլևս չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնել և քաղաքական գերակայություն է համարում ՀՀԿ-ի հետագա իշխանական դերակատարման ապահովումը ընտրություններում: Եթե հարցնեք՝ Դուք նախընտրում էիք, որ նախագահը երրորդ անգամ ընտրվե՞ր, կպատասխանեմ՝ Բելառուսի և Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ Սահմանադրություններ փոխելով՝ նախագահները երկարացրել են իրենց գործունեության ժամկետները: Բայց լավագույն ավանդույթի հիմքը դրվեց Լեռնային Ղարաբաղում, երբ Արկադի Ղուկասյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն չերկարաձգեց իր իշխանավարման ժամկետը, այլև հայտարարեց, որ երկու անգամից ավել նախագահ չի լինի: Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է: Իհարկե, ՀՀ նախագահի հայտարարությունը, որ նա այլևս իր քաղաքական դերակատարումը երկրի բարձրագույն պետական պաշտոններում չի տեսնում, ենթադրում է որոշակի փոփոխություններ մեր ներքաղաքական կյանքում: 2-րդ՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը; 3-րդ՝ ՍԴ հայտնի որոշումը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու մասին: 4-րդ կառավարության հրաժարականը: 5-րդ՝ նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը: Որպես 17 տարի կուսակցության ղեկավար, որ քաջածանոթ է ՀՀ քաղաքական դաշտի բոլոր վայրիվերումներին, ես ինձ իրավունք վերապահում եմ ասել, որ այս հինգ գործոնները նոր իրավիճակ բերեցին ՀՀ քաղաքական դաշտ: Նոր իրավիճակով պայմանավորված՝ ՕԵԿ-ը ընդունեց քաղաքական որոշում՝ կոալիցիային այլևս մաս չկազմել: Մենք գտնում ենք, որ մեր երկրում ստեղծված են լրջագույն մարտահրավերներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Մենք խոսել ենք նոր որակի քաղաքականության անհրաժեշտության մասին և կարևոր եմ համարում այսօր ևս արձանագրելու, որ ՕԵԿ-ը հավատարիմ իր հռչակած քաղաքական սկզբունքներին՝ շարունակելու է իր ակտիվ դերակատարումը Հայաստանի քաղաքական կյանքում»:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ